Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այց՝ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինհրապարակ

Այց՝ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինհրապարակ
27.04.2015 | 17:54

ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինհրապարակ՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պատվիրակությունը շրջել է տարածքով: Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Յաղջյանը ներկայացրել է կատարված աշխատանքները:
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Մարտին այստեղ տեղադրվել է բելգիական IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը: Դիդիե Ռեյնդերսը բարձր գնահատեց կատարված աշխատանքները: Այցի ընթացքում կարևորվեց կենտրոնի ոչ միայն բուժական, այլև գիտական և արտադրական ներուժի օգտագործումը:
Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է երեք փուլով՝ ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում: Կենտրոնը հագեցվելու է ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով: Նախատեսվում է, որ այն կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բնակչությանը:

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ